Հունիսի 11-ին Պրահայի Ցուցահանդեսների պալատում տեղի ունեցավ Պրահայի միջազգային Քվադրինալեի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում պարգեւների ու դիպլոմների արժանացան 28 մասնակիցներ՝ ամենատարբեր անվանակարգերում՝ լավագույն տաղավար, լավագույն ուսանողական նախագիծ, լավագույն արվեստագետ եւ այլն։
,,Ոսկե Եռաձի,, գլխավոր մրցանակին արժանացավ Հյուսիսային Մակեդոնիայի ցուցադրությունը՝ ,,Այս շենքն իրապես խոսում է,, նախագիծը։ Փառատոնի մրցանակի հեղինակն էր Պետր Բակոշը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բեմական ու թատերական արվեստի այս ներկայանալի փառատոնում մասնակցում էին 80 երկրների 800 արվեստագետներ, այդ թվում՝ Հայաստանը՝ հայտնի նկարիչ Արշակ Սարգսյանի «Ուտոպիական նորաձևություն» ժամանակակից ինստալյացիայով։ Հայ արվեստագետի աշխատանքը ինքնատիպ էր, իր մեջ կրում էր մարմնի եւ հագուստի փոխհարաբերության ողջ փիլիսոփայությունը, եւ պատահական չէր, որ այցելուներից շատերը նկարվում էին հայկական տաղավարի ,,հերոսների,, հետ։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, դեսպանության դիվանագետները, ինչպես նաեւ հայկական տաղավարի համակարգող Լիա Մխիթարյանը եւ թատերանկարիչ- փորձագետ Լիլիթ Ստեփանյանը։
Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցում միջազգային թատերական արվեստին նվիրված այս հրաշալի ստուգատեսին։
Այս անգամ մրցանակաբաշխությունը վարում էին հայտնի դերասանուհիներ, որոնք փորձեցին ձայնային հատուկ ելեւէջներով ու կատակներով զվարճացնել ներկաներին, մրցանակները տվեցին ոչ միայն ժյուրիի անդամները, այլեւ Չեխիայի մշակույթի փոխնախարարն ու փառատոնի գլխավոր եւ գործադիր տնօրենները, որոնք էլ իրենց հակիրճ ելույթներով ողջունեցին հյուրերին։
Լավագույն ցուցադրություն անվանակարգում մրցանակների արժանացան՝ Ֆրանսիան, Կատալոնիան եւ Հունգարիան։ Ուսանողական աշխատանքների անվանակարգում գնահատվեցին Վրաստանի, Թայվանի, Ֆինլանդիայի ուսանողները, 12 այլ անվանակարգերում՝ նաեւ Մեքսիկայի, Չիլիի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Իտալիայի եւ այլ երկրների արվեստագետները։ Լավագույն թատերական հրատարակություն մրցանակին արժանացավ Դոնաթելլա Բարբերին՝ բեմական հանդերձանքին նվիրված աշխատության համար։
Բոլոր մրցանակակիրները բեմ էին բարձրանում, հուզված շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին , թիմին եւ ժյուրիին։ Միակ մրցանակը, որը միջազգային ժյուրին չէր որոշել, մանկական հանդիսատեսի մրցանակն էր, որը քվեարկությամբ որոշել էին ցուցահանդես այցելած երեխաները։
Թեեւ մրցանակներն արդեն հանձնվեցին, սակայն ցուցադրությունը կգործի մինչեւ հունիսի 16-ը։ Նրանք ովքեր դեռ չեն տեսել, կարող են այցելել եւ տեսնել խելահեղության հասնող ցուցադրություններ, ներկայացումներ ու ինստալացիաներ, որոնք երբեմն դուրս են գալիս մարդկային երեւակայության սահմաններից։
ՕՐԵՐ
Պարեւատրվածների ցանկը՝ անգլերենով՝
Golden Triga: Republic of North Macedonia
Prize for Best Exhibition in the Exhibition of Countries and Regions: France, Catalonia, Hungary
Award for Best Curatorial Concept of an Exhibit: Latvia
Best Student Exhibition Experience: Taiwan, Georgia, Finland
Award for Performance Space Design: DOX+, Soundforms, Levitating Theatre, Theatre in the Wild Award for Imagination in Students´ Exhibition: Italy, Czech Republic, The Philippines
Award for Excellence in Performance Design: Jerildy Bosch (Mexico), Ivan Marušić Klif (Croatia), Zhou Zhengping (China), Michael Levine (Canada), Latai Taumoepeau (Australia), La Liga Teatro Elástico (Mexico)
Award for Most Promising Talent: Natalia Sedano (Mexico)
Award for Collaborative Realization of an Exhibit: Chile
The Best Publication Award: Donatella Barbieri - Costume in Performance: Materiality, Culture, and the Body
Young Audience Award: Chile
Jury Award: Bert Neumann (Germany)
Mentor Award: Arnold Aronson
Life Achievement Award: Kirsten Dehlholm