Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 30-ին Հայաստանի առաջին հանրապետության տոնի առթիվ Չեխիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հայ-չեխական բարեկամական երեկույթ, որին մասնակցեցին Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, սենատորներ և պատգամավորներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ հայրենակիցներ։ Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում ՀՀ դեսպանությունից։ 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայիում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, իսկ Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտյեխ Պիկալը (Vojtěch Pikal) և Չեխիայի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և հայ-չեխական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդան (Marek Benda) հանդես եկան շնորհավորական ուղերձներով։

,,Հին Հայաստան,, ռեստորանում կազմակերպված միջոցառումն ընթացավ հայ-չեխական բարեկամության ջերմ մթնոլորտում։ 

orer.eu