Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայ թարգմանիչները միշտ էլ սիրով են անդրադարձել իսպանագիր գրողներին՝ թարգմանելով ո'չ միայն Սերվանտես ու Լորկա, այլ նաեւ արդի գրողների.ինչպես օրինակ Խոսե Մեմբրիվե,Կառլոս Մարսալ,Իսաբել Ռեզմո,Վիսենտե Գայեգո,Լուիս Մոնտերո ,Ռուդոլֆ Հասլեր եւ շատ ուրիշներ:

Հիշեցնենք, որ թեկուզ քիչ, բայց հայ գրականությունն էլ թարգմանվել եւ թարգմանվում է իսպաներեն։Դրա վառ ապացույցը մի քանի օր առաջ հանրահայտ Casa del libro -ում մեր հայրենակից, արդի հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի "Խաղաղ օրեր" (Días de paz) իսպաներեն-հայերեն գրքի շնորհանդեսն էր,որն անցավ ջերմ մթնոլորտում։ Այս գրողների շարքում կցանկանայինք շեշտել կատալոնացի բանաստեղծ եւ արձակագիր Ռոդոլոլֆո Դել Օյո Ալֆարոյին/Rodolfo del Hoyo/,ում գիրքը հայերեն լեզվով տպագրվել է Երեւանում:

Ռոդլոլֆո Դել Օյոն ծնվել է 1953 թվականին Բարսելոնայում, թեւ միշտ ապրել է Սանտա Կոլոմա դե Գրամենտ քաղաքում։ 120.000 բնակիչ ունեցող այս բնակավայրում նա իրականացնում է գրականության տարածման բացառիկ աշխատանք. ավելի քան 20 տարի նա համակարգել, ղեկավարել եւ ներկայացրել է "Պոետների Ժամադրություն" շարքը.Սանտա Կոլոմայի տարբեր վայրերում։ Տարբեր լեզուներով նրա բանաստեղծությունները կարդացել են բազմաթիվ ազգությունների գրողներ:

Հրատարակել է ավելի քան 20 գիրք, հիմնականում մանկական ու պատանեկան գրականություն: Գրում է իսպաներեն ու կատալոներեն, մի շարք մրցանակների դափնեկիր է: Հունիսի 9-ին Բարսելոնային մոտ գտնվող Սանտա Կոլոմա դե Գրամենթ / Santa Coloma de Gramenet / քաղաքում  հեղինակը ընթերցողին կներկայացնի իր հայերենի թարգմանված գիրքը։

Սեփ. Թղթ.

Բարսելոնա

orer.eu