Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times



Մայիսի 15-ին Լոս Անջելեսում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո՝ Stephanie’s արվեստի ցուցասրահում:

Իր բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ողջունեց ցուցահանդեսի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես ամերիկահայ համայնքի մշակութային կյանքը հարստացնող և հայաստանյան արվեստի հետ հաղորդակից դառնալու հնարավորություն ընձեռող միջոցառում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների անդամներ և մասնագետ-արվեստասերներ:

orer.eu