Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

ՕՐԵՐ.- Մայիսի 27-31-ը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ Պորտուգալիայի Cinematheque (Սինեմատեք)  ընկերությունը Լիսաբոնում կանցկացնի համաշխարհային կինոյի հայ վարպետ Արտավազդ Փելեշյանի  կինոարվեստի օրեր, որի շրջանակներում կցուցադրվի վարպետի նկարահանած ֆիլմերի ընտրանին։  Սինամետք կենտրոնում մայիսի 27-ին եւ 30-ին կցուցադրվեն ՙՍկիզբը՚, ՙՄենք՚ եւ ՙՏարվա եղանակներ՚ ֆիլմերը, իսկ մայիսի 28-ին  եւ մայիսի 31-ին կցուցադրվեն ՙԲնակիչները՚, ՙՄեր դարը՚, ՙՎերջ՚ եւ ՙԿյանք՚ ֆիլմերը։

Մայիսի 29-ին տեղի կունենա հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ։ Մայիսի 30-ին բացի Փելեշյանի ֆիլմերի ցուցադրությունից, երեկոյան կցուցադրվի Վինսենթ Սորելի վավերագրական ֆիլմը՝ ՙԱրտավազդ Փելեշյան. կինոռեժիսորը տիեզերագնաց է՚՝ նվիրված հայ կինոբեմադրիչին ու նրա ստեղծագործությանը։ Դա կլինի նշված ֆիլմի պրեմիերան, որին ներկա կլինի նաեւ ֆիլմի հեղինակ Սորելը։

Ինչպես նշել են կազմակերպիչները,Փելեշյանը ֆիլմի բացարձակ վարպետ է եւ մեր ժամանակների ամենամեծ ռեժիսորներից մեկը։ Նա հեղինակ է կարճ, բայց հոյակապ ֆիլմոգրաֆիայի, որը հիմնականում կազմված է վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից,որոնք ունեն եզակի պոետիկա եւ կինոյի փոխակերպիչ ուժ:

ՕՐԵՐ