Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կինոյի և թատրոնի երիտասարդ դերասանուհի ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ իտալական Saint-Vincent քաղաքում դերասանների Best actor award կինոփառատոնում կատակերգական ֆիլմերի մրցույթում ճանաչվել է լավագույն դերասանուհի: Այս մասին հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Անի Ղազարյանը 2006-2010 թթ սովորել է կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում։ 2010-ին նկարահանվել է «Ու՞ր է իմ տղամարդը», 2013-ին՝ «Շտապ օգնություն 3D» սերիալներում։ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում  մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ Աննային։ Հանդես է եկել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումներում։  Փայլուն կատարել է  Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում  գլխավոր դերակատարաուհու դերը։ 2015-ին արժանացել է  «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի՝ «Լյու-բոֆ» ներկայացման մեջ  մի քանի դերակատարումների համար։ 

Կինոմատոգրաֆիստների միությունը շնորհավորել է երիտասարդ գործընկերոջը և մաղթել է նոր հաջողություններ:

ՕՐԵՐ ամսագիր