Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Մայիսի 4-ին չեխական Ուստի նադ Լաբե քաղաքում տեղի ունեցած Չեխիայի կարատեի բաց առաջնությունում մեր հայրենակից 17-ամյա Ալեքսանդր Մազմանովը  68 կգ քաշային կարգում եզրափակիչում տանելով համոզիչ հաղթանակ՝ շահեց առաջնության Գրան Պրին՝ գավաթը։  Առաջին փուլում նա հաղթել է լիտվացի մարզիկին, իսկ եզրափակիչում՝ չեխ մարզիկի։

 

Նշենք, որ անցած տարիներին Ալեքսանդր Մազմանովն արդեն եռակի անգամ դարձել է կարատեի Չեխիայի չեմպիոն,  չորս անգամ արժանացել է արծաթե մեդալի, եւ երկու անգամ՝ բրոնզե։

 

Ալեքսանդր Մազմանովը ծնվել է Չեխիայում, բնակվում է Բռնո քաղաքի մոտ՝ Ռոսիցեում։

 

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։

 

ՕՐԵՐ