Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 26-ին Երևան Էքսպո կենտրոնում (Հ.Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածքում) և ազդանշվեց տուրիստական սեզոնի մեկնարկը Հայաստանում: Այստեղ  Էքսպո Գրուպ ընկերությունը կազմակերպել էր 6-րդ միջազգային մասնագիտացված «In Tour Expo 2019» ցուցահանդեսն, որին մասնակցեցին  ոլորտի ավելի քան 80 ներկայացուցիչ Հայաստանից, Արցախից, Իրանից, Ռուսաստանից, Եգիպտոսից և այլ երկրներից:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ով իր խոսքում նշեց.՞Նման միջոցառումները նպաստում են զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրվածության և շահագրգռվածության բարձրացմանը, և հատկապես ես ուզու եմ կարևորել, որ թույլ է տալիս մեր քաղաքացիներին ծանոթանալ մեր երկրի գրավչություններին,ինչու,որովհետև ներքին զբոսաշրջության զարգացումը ամենակարևոր գրավականներից է: «In Tour Expo »-ն արդեն 5-րդ տարին լավագույն վայրն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների ու սպառողների շփման համար:

Այն հարթակ է,որտեղ մասնավոր հատվածը կարող է շփվել պետական հատվածի հետ, և կարող է քննարկել ոլորտին առնչվող հարցերը: Զբոսաշրջության ոլորտում շփվող ընկերություններն այս ցուցահանդեսի շնորհիվ, հնարավորություն ունեն կապ հաստատելու միջազգային տուրօպերատորների հետ՝ընդլայնելու համագործակցության ոլորտները և զարգանալու:

Մենք ողջունում ենք նմանատիպ նախագիծը և համոզված ենք,որ դրանք կնպաստեն Հայաստանի ճանաչելիությանը և կնպաստեն միջազգային ասպարեզում՞: Ելույթ ունեցավ նաև , ՞Էքսպո Գրուպ՞ ընկերության տնօրեն Վահագն Միրիջանյանն, ով  իր խոսքում  նշեց.՞Յուրաքանչյուր տարի մենք գրանցում ենք դինամիկ աճ  ու առաջընթաց,արդյունքները ոգևորիչ են, քանի որ մենք այսօր կատարել ենք մեկ քայլ առաջ, մեր ցուցահանդեսում ընդգրկել ենք նաև սպորտի ոլորտը,բարձր մակարդակով կազմակերպված տուրիզմը, առողջ ապրելակերպ: Սա է ապագայի մեր տեսլականը:

Այս տարի ցուցահանդեսի ընթացքում ձևաորվում է մի նոր ավանդույթ: Յուրաքանչյուր տարի մենք ցուցահանդեսին հրավիրելու ենք որպես պատվավոր հյուր, ներկա գտնվելու այն մարդկանց,ովքեր ունեն մեծ ավանդ տուրիզմի զարգացման գործում:Այս տարի մեր հյուրն է հայտնի ճամփորդող ու բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՞:

 InTour Expo-ի շրջանակներում հրավիրված հատուկ հյուրերի ցանկում էին Expedia գրուպի ռեգեոնալ պատասխանտուները, ովքեր ոչ միայն գալիս են Հայաստան ծանոթանալու մեր հյուրանոցների ներկայացուցիչների հետ, այլ նաև հանդես են գալու սեմինարով, նրանք ներկայացնելու 10,06 մլդ. դոլար տարեկան շրջանառություն ունեցող ընկերության պատմությունը և նրանց կայքերից օգտվելու գաղտնիքների մասին:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի և Expo կենտրոնի

Տեղեկանք. Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝  Ջերմուկում,  ԾաղկաձորումԴիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝  քայլարշավ,  լեռնագնացությունքարանձավախուզություն և այլն:Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։ Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։Նոր և նորագույն շրջանում Հայաստանում զարկ է տրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։ 19-րդ դարի վերջից ռուսական տիրապետության տակ գտնվող հայկական գավառները՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգները ու Կարսի մարզը, երկաթուղային ու հեռագրային կապ են հաստատում Անդրկովկասի այլ շրջանների, ապա նաև՝ Ռուսական կայսրության և հարևան երկրների միջև։ 20-րդ դարի սկզբին անցկացվում է հեռախոսագիծը, կառուցվում են նոր երկաթուղիներ ու խճուղիներ։  ԵրևանումՇուշիումԳյումրիում ու Կարսում սկիզբ է դրվում հյուրանոցների շինարարությանը։2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։ 2012 թվականից Հայաստանում բացվում են առավել հարմարավետ հյուրանոցներ, վերանորոգվում են հները։ Հիմնվում է «Tu­fenkian» հյուրանոցային ցանցը (Երևան, Ծափաթաղ, Ձորագետ, Դիլիջան), «Նացիոնալ», ապա՝ «Փարիզ» հյուրանոցները Երևանում, վերաբացվում են «Նաիրի» և «Սիլաչի» հոյւրանոցները, Ծաղկաձորում իր երկրորդ հյուրանոցն է բացում «Mar­riott» ապրանքանիշը, իսկ 2013 թվականին՝ «Hyatt» ապրանքանիշը բացում է երկու հյուրանոց՝ Ջերմուկում և Երևանում, իսկ Ծաղկաձորում կառուցվում է «Golden Palace» հյուրանոցը։ Վերոնշյալ բարձրակարգ հյուրանոցներից բացի Երևանում կառուցվում են ևս երկուսը՝ Opera Suite Hotel և Radisson Blu։Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը տարեցտարի ավելի է մեծանում. դա կապված է նաև Հայաստանում անցկացվող փառատոնների ու միջազգային մրցույթների հետ։ Երևանում ամռանն անցկացվում է «Ոսկե ծիրան»կինոփառատոնը, չորս տարի պարբերականությամբ՝ Համահայկական խաղերը, կայանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ժողովները, Մանկական Եվրատեսիլը (2011) և այլն։ Սփյուռքի նախարարությանմշակած «Արի տուն» ծրագրով հայրենիք են այցելում հարյուրավոր պատանիներ ու երիտասարդներ։Մերձավոր Արևելքի երկրներից Հայաստան ուղղվող ինքնաթիռների մեծ մասը ուղիղ չվերթով Երևանը կապում է Դուբայ քաղաքի հետ։ Առևտրաարդյունաբերական այդ խոշոր կենտրոնից տարեցտարի ավելանում է ոչ միայն տեղի արաբների, այլև ՄԱԷ-ում հաստատված օտարազգիների, մասնավորապես՝ քրիստոնեադավան  ֆիլիպինցիների հոսքը Հայաստան։ 2016 թվականի ապրիլին Արցախում տեղի ունեցավ Քառօրյա պատերազմ, իսկ հուլիսին Երևանում կազմակերպվել էր ՊՊԾ գնդի գրավումը։ Այդուհանդերձ, զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ոչ միայն չպակասեց, այլև 2015 թվականի համեմատությամբ ավելացավ մոտ 70 000-ով։ Նրանց 19,2 %-ը ժամանեց ՌԴ-ից, 18,2 %-ը՝ Իրանից, 10,3 %-ը՝ ԱՄՆ-ից։ Այս ցուցանիշը վկայում է, որ զբոսաշրջությունը դարձել է բազմազգ. Հայաստանի այցելուների մեծամասնությունը ՌԴ-ից Հայաստան վերադարձող ժամկետային աշխատողները չեն եղել, այլ արտասահմանցի քաղաքացիներ։ Նրանց 58 %-ը Հայաստան էր մտել օդային ճանապարհով (հիմնականում՝ Զվարթնոց օդանավակայան), 34 %-ը՝ խճուղով (հիմնականում՝ Մեղրու և Բագրատաշենի անցակետերից) և 8 %-ը՝ երկաթուղով։Վերջերս ականատեսն եղանք մի շատ յուրահատուկ ու բացառիկ ցուցահանդեսի: