Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանի հեղինակած «Լեհահայեր, ձեռագրական ժառանգություն» գրքի շնորհանդեսը:

Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը դեսպան Սամվել Մկրտչյանը, բարձր գնահատելով Կրակովի Յագելոնյան համալսարանում փիլիսոփայության դոկտորի ատենախոսական թեզը պաշտպանած առաջին հայուհու կատարած աշխատանքը, կարևորեց երկու ժողովուրդների պատմական համատեղ անցյալի վրա հիմնված տվյալ աշխատության և գիտական հետագա ուսումնասիրությունների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Պատմական գիտությունների թեկնածու Փիրուզ Մնացականյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով ուշագրավ և հանգամանալից տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում պահպանվող լեհահայ գրչության՝ մասնավորապես հեղինակված Սիմոն Լեհացու, Ստեֆան Լեհացու, Ստեֆան Ռոշկոյի կողմից, մի շարք առաձնահատկությունների, ձեռագրերի բովանդակային ընդհանրությունների և արխիվային վավերագրերի մասին:

Տեղի ունեցած հարց ու պատասխանից հետո գրքի հեղինակի մակագրությամբ աշխատության օրինակներ նվիրվեցին ներկաներին:

ՕՐԵՐ

Տեղեկանք․ Ներկայումս Մատենադարանում պահպանվում են 130 ձեռագրեր, որոնք ստեղծվել են 14-18-րդ դարերում հայ գրչության կենտրոններում՝ Լվով, Կամենեց-Պոդոլսկ, Զամոշչ, Լուցկ, Յազլովեց, Ստանիսլավով, Կրակով, Ռոհատին, Կուտի։ Ամենահին ձեռագիրը, որը պատճենվել է Զամոշչում, թվագրվում է 1595թ․։