Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի նախագահի ապրիլի 26-ի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ): 

Վլադիմիր Կարմիրշալյանը ծնվել է 1956 թվականին Էջմիածնում, ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Մոսկվայի դիվանագիտական ակադեմիան։ 1977 թվականից աշխատել է Խորհրդային Հայաստանի արտգործնախարարությունում, ապա աշխատել է Վիետնամում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսությունում, իսկ 1991 թվականից աշախատում է Հայաստանի արտգործնախարարության համակարգում։ Վարել է տարբեր պաշտոններ, եղել է դեսպան Շվեդիայում եւ Արգենտինայում, համատեղության կարգով նաեւ Հայաստանը ներկայացրել է հարեւան երկրներում։ 

2013թ-ից   ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետն էր։ 

ՕՐԵՐ