Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Յուրաքանչյուր տարի ապրիլ 24-ին ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս տարվա ապրիլի 24-ի երեկոյան նույնպես Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը հրավիրել էր հիշատակի արարողության Բադ Կանստաթի Լութերի եկեղեցում։ Ոստիկանական գործողության պատճառով, սակայն, այն տեղի չունեցավ։

 

Տեղի էր ունեցել հետևյալը. միջոցառման սկսվելուց առաջ ոստիկանը տեղեկացնում է կազմակերպչին, որ հավաստի տվյալի համաձայն, մասնավորապես միջոցառման դեմ ռումբի սպառնալիքի պատճառով, եկեղեցին պետք է տարհանվի։ Տվյալ պահին եկեղեցում գտնվող հյուրերին խնդրվեց եկեղեցին անմիջապես ազատել։ Քանի որ եկեղեցին լայնամաշտաբ շրջափակված էր, շատերը չէին կարողանում հասնել միջոցառման վայր։

 

Արարողությունը պետք է սկսվեր աղոթքով և կարճ հիշատակի արարողությամբ։ Ողջույնի խոսք պետք է ասեին երկրամասի խորհրդարանի պատգամավոր Վիլի Հալդերը ( Կանաչներ) և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սիլվան Եփինգենը։

 

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ դկ․ Տիրատուր Սարդարյանը եկեղեցու տարհանումից հետո կարճ հորդորով դիմեց դրսում հավաքվածներին։ Նա և նրա հետ միասին հայկական արմատներով բազմաթիվ մարդիկ հարցնում էին միմյանց, թե ինչպես կարող է մինչ այսօր քաղաքակիրթ աշխարհը հայոց ցեղասպանություն թեմայի արծարծումը լռության մատնել կամ առնվազն խոչընդոտել։

Քանի դեռ մենք`հայերս, Թուրքիայում վախենում ենք խոսել մեր լեզվով, ազատ լինել մեր հավատքում և ամենուր աշխարհում պետք է վախենանք խոսել ցեղասպանության թեմայով, այո, քանի դեռ մեզ նույնիսկ սպառնում են, երբ մենք աղոթում ենք ցեղասպանության զոհերի համար, անմարդկային իրադարձությունները վերջ չեն ունենա- հավելեց Սարդարյանը։

Այս պահին կարելի է միայն ենթադրել, թե ո՛վ է կանգնած ռումբի երեկվա սպառնալիքի հետևում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոհանի ապրիլքսանչորսյան երեկվա արտահայտությունները, թե տրամաբանական հետևանք էր եղել, հայերի տեղահանությունը և որ ներկայումս Թուրքիան նույնպես կվարվեր, թույլ են տալիս հիրավի ենթադրելու, թե ի՛նչ ուժեր են կանգնած դրա հետևում։

- Մի բան է ակնհայտ; սադրիչին հաջողվել է ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը հետևողականորեն խանգարել և նույնիսկ վերջնականապես կանխել, - եզրափակում է Սարդարյանը։

- Թվում է, թե որոշներին բավարար չէ, որ մենք տարածք , գերեզման չունենք, որտեղ կարող ենք սգալ և ոգեկոչել ցեղասպանության մեր զոհերի, մեր ընտանիքի անդամների և բարեկամների համար։ Նրանք փորձում են արգելել մոզ խոսել նրանց մասին, հիշել նրանց, աղոթել նրանց հոգիների համար։

-Բադեն Վյուրթեմբերգի հայ համայքը հուսով է, որ գերմանական հասարակությունն ու Գերմանիայի կառավարությունը համերաշխություն կհայտնի հայ համայնքին, հատուկ պաշտպանություն կիրականացնի, պայքար կմղի արմենոֆոբիայի դեմ և կաջակցի հայ հանրությանh առանց վախի խոսել իր լեզվով, ապրել իր ավանդույթներով, մշակութով և իր հավատով:

Շատ կարևոր է, որ մենք միասնական ուժերով գործենք հանուն արդարության, որպեսզի հետագայում կանխենք կրոնական հողի վրա կատարվող հարձակումներն ու ժողովուրդների դեմ ուղղված գործողությունները, նշեց Սարդարյանն իր խոսքի ավարտին:

 

 

Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք Հոգևոր հովիվ դկ․ Տիրատուր Սարդարյան

 

Հեռ․ 07161 8084717 Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Foto: 7aktuell.de/Simon Adomat