Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( Editing International Day For Monuments and Sites), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն է։ Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառագության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։

Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:

Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո:ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, միջոցառումների (կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ) նպատակն է հնարավորություն ստեղծել հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը: 

Այս տարի, ինչպես անցյալ տարիներին, ապրիլի 18-20 հանրապետության ողջ տարածքում, 10 մարզերում, և մայրաքաղաք Երևանում անցկացվեց հուշարձանների պահպանության ու տեսարժան վայրերի միջազգային օրը: Այդ օրերին փողոցներ էին դուրս եկել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,այդ թվում նաև զինծառայողներ:

Եվ ահա ապրիլի 20-ին համագործակցելով՝Արմավիրի մարզի քաղաք Էջմիածնի <Բնակարանային կոմունալ վարչության>, Արագածոտնի մարզի հուշարձանների պահպանության մարզային վարչության ու Աշտարակի քաղաքապետարանի հետ զինծառայողները բարեկարգեցին զորամասին կցագրված թվով 6 հուշարձանները, մասնա-վորապես՝ Վանի հերոսամարտին  <Արծվի թև>, Հայրենական Մեծ պատերազմին , Արցախյան գոյամարտին նվիրված հուշարձաններն ու հուշակոթողներն ,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի հուշահամալիրն ու Կարմրավոր, Սուրբ Մարիանե եկեղեցիների հարակից տարածքները:Մինչև գործին անցնելը զինծառայողները ստանալով համապատասխան հրահանգավորում ու հրաման վերադասից, կազմելով աշխատանքային խմբեր մեկնեցին աշխատանքներին:

Զինծառայողների մոտ այնպիսի ոգևորվածություն, խինդ ու եռանդ կար,որ կարծես նրանք սպասելիս լինեին միջոցառման մեկնարկին: Յուրաքանչյուր ստորաբաժանման մոտ շրջելիս նկատում էինք մրցակցության ու առաջնեկ լինելու պահանջ:Այսպիսով՝ մնում է հուսալ, որ այդ օրվա միջոցառման նախաձեռնողները նույնքան բարեխիղճ կգտնվեն, որքան իրենց միացած քաղաքացիները։

Գարիկ Ավետիսյան