Ապրիլի 21-ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին՝ Սուրբ Զատիկին նվիրված պատարագ։ Պատարագիչն էր Չեխիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Պատարագի ընթացքում առաջին անգամ երգոհոնով նվագեց եւ նաեւ երգեց հանրահայտ սոպրանո Էլլադա Չախոյանը։ Պատարագին ներկա էին նաեւ Պրահայում Հայաստանի դեսպանության դիվանագետները՝ դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ։
Պատարագի ավարտին տեղի ունեցավ հավկիթների եւ չեխական կուլիչների օրհնություն, եւ բաժանվեց ներկա հավատացյալներին։
ՕՐԵՐ