Ապրիլի 9ին Պրահայի կենտրոնական Ստարոմեստսկա հրապարկում անցկացվող Սուրբ զատկական տոնին նվիրված փառատոնի շրջանակներում ելույթներ ունեցան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Միմյանց հաջորդելով բեմահարթակ բարձրացան բուլղարական, ուկրաինական, հայկական, ռուսական, հունգարական երգչախմբերն ու պարային խմբերը։ Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի երգչախումբը Սոնա Ստեփանյանի ղեկավարությամբ կատարեց հայկական երեք երգ, որին հաջորդեց Անժելա Մելքոնյանի սան Միլենա Բեյբությանի ,,ՈՒզունդարա» մենապարը։ Համերգային ծրագրի ավարտին բեմահարթակը տրամադրվեց հայ երիտասարդների ,,Կիլիկիա,, պարախմբին, որը ներկաներին հիացրեց ,,Քոչարի,, եւ ,,Յարխուշտա ,, պարերի կատարմամբ։ Պարախմբի ղեկավարն է Ալեքսանդր Սարգսյանը։
Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարներ հայ մասնակիցների ելույթներից։
ՕՐԵՐ