Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 7-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կիրակնօրյա ժամերգության ավարտին Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը հոգեհանգստյան կարգ կատարեց՝  նվիրված 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված  հայ զինվորների հիշատակին։  ,,Հավերժ Փառք հայ հերոսներին»,- խոսքերով Հայր սուրբն ավարտեց իր ելույթը եւ խոսքը փոխանցեց Չեխիայում Հայաստանի դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանին։

Վերջինս  մասնավորապես նշեց, որ Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված զինված սպառնալիքը կանխվեց հայ զինվորների սխրանքներով։ Նրանք իրենց հերոսությամբ ապահովեցին մեր ժողովրդի ազատ հայրենիքում ապրելու հնարավորությունը։  ,,Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի եռամիասնությունը ցույց տվեց մեր մեր ուժը եւ միասնությունը։ Եթե մենք միասնական լինենք, ոչ ոք մեզ չի կարող սասանել»,-ասաց Դավիթ Ղուկասյանը։  

Հայր Բարսեղն իր խոսքում անդրադարձավ նաեւ Քառասնական Պահքի  6-րդ՝ Գալստյան կիրակիի խորհրդին, ինչպես նաեւ Աստվածածնի ավետման տոնին։

ՕՐԵՐ