Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 4-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունեց Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում:

Այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձը հղեց Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Քննարկումների ընթացքում անդամ պետությունները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղությամբ:

orer.eu