Սլովակահայ երաժիշտ , երգչուհի եւ դաշնակահարուհի Կարինե Սարգսյանը ապրիլի 5-ին եւ 6-ին հանդես կգա Պրահայում անցկացվող երկու տարբեր փառատոնների ընթացքում։
Ապրիլի 5-ին ժամը 19-ին նա ելույթ կունենա Ակրոպոլիս պալատում/Ժիժկով թաղամաս/ կայանալիք Սոնգֆեստ 2019 փառատոնում, որը կշարունակվի նաեւ հաջորդ օրը երեկոյան Էքսպերիմենտալ NoD տարածքում/Dlouha 334 Praha 1/։
Ապրիլի 6ին Կարինե Սարգսյանը ելույթ կունենա Պրահայի ազգային փոքրամասնությունների տանը կայանալիք Հրեական փառատոնում։ Սկիզբը՝ ժամը 15-ից /Praha 2, Vocelova 5, Dům národnostních menšin/։
Հիշեցնենք, որ Կարինե Սարգսյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան եւ 1993 թվականից ապրում եւ աշխատում է Սլովակիայում։
ՕՐԵՐ