Ապրիլի 2-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսության, սննդի, անտառային և զբոսաշրջության հարցերով նախարարության դիվանագիտական խորհրդական Ջովաննի Ումբերտո Դե Վիտոյի (Giovanni Umberto De Vito) հետ։
Դեսպանը նշեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է, և Իտալիան՝ որպես այդ ոլորտում առաջատար երկրներից, կարող է իր արժեքավոր փորձը փոխանցել Հայաստանին։ Քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Orer.eu