Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

Հայոց Աշխարհի քաջորդիներից է  սիրված ազատամարտիկ Արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանը: Արցախյան պատերազմի մասնակից  սիրված հերոս Վուրգ Ոսկանյանը ծնվել է  1941 թվականին, մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի  Բռնակոթ գյուղում: Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգն Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեյի գործունեությունը։ 1989 թվականին նրա մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։

 

Վուրգ Ոսկանյանը Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին՝ կռվելով Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Արցախի ազատագրման պայքարի ընթացքում երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Վուրգ Ոսկանյանը զոհվել է 1993թ. մարտի 31-ին Լաչինի Բիչանիս (Վակունիս) գյուղի մարտական հենակետում:

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը: Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

Հեղինակային երգի կատարող Անի Մարգարյանի ջանքերով մարտի 31-ին  կազմակերպվեց հուշ-երեկո ,,Նարեկացի» արվեստի միությունում: Այստեղ  էին  հավաքվել հերոսածին մայրեր, ազատամարտիկներ, և ի վերջո տարբեր մասնագիտությունների, սերունդների ներկայացուցիչներ ու բոլոր նրանք ովքեր ճանաչել են  սիրված ազատամարտիկին՝ մասնակցելու  «Հրամանատար Վուրգ» խորագիրը կրող հուշ-երեկոյին՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանին: Հուշ-երեկոն վարում ու միևնույն ժամանակ հայրենասիրական թեմաներով ասմունքում էր  Թագուհի Ղազարյանն, ով բոլորին տեղափոխեց դեպի 90-ական թվականներ,այսինքն այն ժամանակներ,երբ ապրեց,արարարեց ու հանուն հայրենիքի պայքարեց ազատամարտիկ ու Սիսիանի 62-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Վուրգ Ոսկանյանը:Միջոցառման բացումն իրականացրեց կազմակերպիչ Անի Մարգարյանը՝խոսելով սիրված հերոսի ու երեկույթի մասին:

Նշենք,որ միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝առաջին մասում հայրենասիրական երգերի ու ասմունքների  ելույթներով հանդես եկան Անի Մարգարյանը, Թագուհի Ղազարյանը, աշուղ Նազելին, Արմինե Եղիազարյանը, Կարեն Մշեցին բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը: Իսկ երկրորդ մասում ցուցադրվեց ռեժիսոր ազատամարտիկ Սամվել Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմը՝նվիրված Վուրգ Ոսկանյանին ու մնացած նրա ժամանակակիցներին ու հերոսներին: Նախքան ֆիլմի ցուցադրությունը խոսեց ռեժիսոր, սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը՝ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը:

Միջոցառման վերջում ելույթով հանդես եկավ սիրված հերոսի որդին՝ Սուրեն Ոսկանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից ու բոլոր նրանցից, ովքեր այդ օրը հարգել ու եկել էին հուշ-երեկոյին ազատամարտիկի հիշատակը վառ պահելու համար: Այսպիսով՝Վուրգ Ոսկանյանը և նրա սխրանքը հավերժ կմնա մեր ու գալիք սերնդի հիշողություններում: 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի