Մայիսի 4-ին կրկին լեփ-լեցուն էր Հայաստանի սիրված մշակութային օջախներից մեկը՝Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Այստեղ Հայստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ,բացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական ճանապարհը, մտորումներն ու զգացումները: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն,ով հակիրճ ներկայացրեց մեծանուն արվեստագետին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում բոլորն ականատեսը կլինեն նրա հերթական ու նոր աշխատանքներով լի ցուցահանդեսին։ Նա իր խոսքն ավարտեց Վալմարին ուղղված շնորհակալական խոսքերով։ Նշենք,որ ցուցահանդեսի բացումն իրականացվեց հոգևոր խոսքի ուղեկցությամբ,որն ընթերցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած հոգևոր հովիվ Տեր-Ներսեհ Հարությունյանը։ Միջոցառման ընթացքում արվեստագետին իր բարեմաղթանքի խոսքն ուղղեց «Շիրակ Հայրենակցական միության» նախագահ Վարազդատ Ավոյանը։Վերջում երախտիքի խոսքերով,ինչպես նաև իր հետագա ծրագրերի մասին խոսեց սիրված արվեստագետը՝Վալմարը։