Ապրիլի 22-ին չեխահայությունն իր համերաշխության ձայնը բարձրացրեց Հայաստանում 10 օր շարունակ անցկացվող խաղաղ հանրահավաքների ու երթերի մասնակիցներին աջակցելու համար։ Կեսօրից անց Պրահայի Սուրբ Հոգի եկեղցում ժամերգությունից հետո նախ չեխահայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն է անդրադարձել Հայաստանի ժողովրդի արդար բողոքներին, խաղաղության եւ համերաշխության կոչ անելով բոլորին։ Այնուհետեւ եկեղեցուց դուրս տեղի է ունեցել ցույց, որի ընթացքում ցուցարարները իրենց աջակցություն են հայտնել »Քայլ Արա, մերժիր Սերժին» շարժմանը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը։