Պրահայում շարունակվում է Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնը, որի պատվավոր հյուրերի շարքում ոչ միայն Շառլ Ազնավուրն էր, այլեւ թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի, դրամատուրգ ֆրանսահայ Հերմինե Ղարագյոզյանը։ Վերջինս ,,OUT 1,, ֆրանսիական 13 ժամանոց էքսպերիմնետալ ֆիլմի ռեժիսոր Ժակ Ռիվետի այրու՝ Վերոնիկ Մանիեզ Ռիվետի ուղեկցությամբ ներկայացրեց 1970 թվականին նկարահանված այդ աշխատանքը։ Ֆիլմը Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում ներկայացվեց երկու օրվա ընթացքում՝ երկու տարբեր ցուցադրությունների ընթացքում՝ յուրաքանչյուրը երեք ժամ։ Այս ժապավենը 1990 թվականին վերականգնված եւ թվայնացված տարբերակն էր, որն առաջին անգամ էր ցուցադրվում Պրահայում։