Մարտի 20-ին լրացավ 20-րդ դարի հայ անվանի գեղանկարիչներից մեկի` Հրանտ Ստեփանյանի 100 ամյակը։ Հավասարապես տիրապետելով բոլոր ժանրերին, ունենալով գունային ինքնատիպ մտածողություն եւ երեւակայություն, Հրանտ Ստեփանյանը չի սահմանափակվել որեւէ ամրացած ձեւում,այլ հանրության դատին է հանձնել նույն ուժեղ վրձինը, թանձր եւ դինամիկ գեղանկարը եւ սեփական մեկնաբանությունը: