Վրացի հանրահայտ դաշնակահար Լուկա Օկրոսը փետրվարի 17-ին առաջին անգամ դեբյուտով հանդես կգա Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահի Սուկի անվան դահլիճում։ Միջազգային մի շարք մրցույթների հաղթող ու դափնեկիր Օկրոսը կկատարի Շուբերտի, Շոպենի, Ռախմանինովի եւ Լիստի ստեղծագործությունները: