Արցախցի դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը փետրվարի 3-ին Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» տեղի ունեցած «Forte international competition» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Անահիտը նաև ստացել է հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալ: