Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ. -Այսօր երեկոյան Պրահայի Սպարտա Արենա  մարզադահլիճում  28-ամյա չեխահայ Գոռ Հարությունյանը լարված պայքարից հետո դարձավ Քիքբռնցքամարտի K1 Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպական առաջնությունը անցկացվում էր Քիքբռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի/WAKO/ հովանու ներքո։  71 կգ քաշային կարգում անցկացված մրցամարտում մեր հայրենակիցը հաղթեց լեհ մարզիկ  Տոմաշ Կաժմարժչիկին։