ՊՐԱՀԱ. ՕՐԵՐ. -Այսօր երեկոյան Պրահայի Սպարտա Արենա մարզադահլիճում 28-ամյա չեխահայ Գոռ Հարությունյանը լարված պայքարից հետո դարձավ Քիքբռնցքամարտի K1 Եվրոպայի չեմպիոն։ Եվրոպական առաջնությունը անցկացվում էր Քիքբռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի/WAKO/ հովանու ներքո։ 71 կգ քաշային կարգում անցկացված մրցամարտում մեր հայրենակիցը հաղթեց լեհ մարզիկ Տոմաշ Կաժմարժչիկին։