Մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման (Dodenherdenking) օր է , իսկ 5-ը՝ Ազատագրման օր (Bevrijdingsdag)։ Հիշատակման օրը հարգում են 2-րդ աշխարհամարտում և այլ հակամարտություններում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է: 1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի "De Wereld" հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ: