Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Mike-Connors-Լոս Անջելես.- Հինգշաբթի օրը  91 տարեկան հասակաում Լոս Անջելեսի հիվանդանոցում մահացել է ամերիկյան դետեկտիվ  սերիալի հայտնի դերասան Մայք Քոնորսը։ Նա ծնվել է ամերիկահայի ընտանիքում եւ իրական անուն-ազգանունն է Գրիգոր Օհանյան։ 1967 թվականից  CBS հեռուստաընկերությունում ութ տարի շարունակ  նկարահանվել է “Mannix”  դետեկտիվ սերիալում, խաղալով գլխավոր դերերից մեկը։ Հետագա տարիներին նա մասնակցել է նաեւ այլ հեռուստատեսային սերիալների նկարահանմանը։