Լոս Անջելես.- Հինգշաբթի օրը 91 տարեկան հասակաում Լոս Անջելեսի հիվանդանոցում մահացել է ամերիկյան դետեկտիվ սերիալի հայտնի դերասան Մայք Քոնորսը։ Նա ծնվել է ամերիկահայի ընտանիքում եւ իրական անուն-ազգանունն է Գրիգոր Օհանյան։ 1967 թվականից CBS հեռուստաընկերությունում ութ տարի շարունակ նկարահանվել է “Mannix” դետեկտիվ սերիալում, խաղալով գլխավոր դերերից մեկը։ Հետագա տարիներին նա մասնակցել է նաեւ այլ հեռուստատեսային սերիալների նկարահանմանը։