Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ԵՐԵՎԱՆ. Եվրոպական միությունը խոշոր ֆինանսավորում է կատարում՝ զարգացնելու համար Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Այդ նպատակով դեկտեմբերի 15-ին  կնքվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը: Պայմանագիրը մի կողմից ստորագրեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը, մյուս կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Այս մասին հայտնում է  iravaban.net-ը։