ԵՐԵՎԱՆ. Եվրոպական միությունը խոշոր ֆինանսավորում է կատարում՝ զարգացնելու համար Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտները: Այդ նպատակով դեկտեմբերի 15-ին կնքվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» դրամաշնորհային ծրագրի պայմանագիրը: Պայմանագիրը մի կողմից ստորագրեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը, մյուս կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Այս մասին հայտնում է iravaban.net-ը։