Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Tcahikovsky School Opening_05.09 (3)Երեւան, 05 սեպտեմբերի, 2016թ.: Սեպտեմբերի 5-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացվեց Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, որը հիմնանորոգվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Հանրապետության նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՙՀայաստան՚ հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջայց կատարեց նորաբաց դպրոցում, ծանոթացավ ուսումնառության պայմաններին, զրուցեց դպրոցի ուսուցիչների ու սաների հետ: