Երեկ Արաբկիր վարչական շրջանի թիվ 43 համարանիշով փողոցը անվանակոչվեց հայ երգի երախտավոր, հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի անվամբ: Միջոցառմանը մասնակցեցին Հայրիկի ընտանիքը , ազգագրական մշակույթի նվիրյալներ, ազգագրական երգ ու պարի համույթներ: