Արդեն մեկ տարի է, ինչ ում գործում է թվով չորրորդ Թումո կենտրոնը: Թումո Ստեփանակերտի առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 17:00-ից կանցկացվի բացօթյա միջոցառում՝ «Թումոկերտը»: Այցելուները կկարողանան ծանոթանալ թումոցիների կատարած աշխատանքներին, ռոբոտների ֆուտբոլ խաղալ, Google Cardboard-ներով հայտնվել թումոցիների ստեղծած վիրտուալ իրականության մեջ, վայելել Թումոյի Pyramidz խմբի DJing-ը, նկարահանվել ֆոտո և gif տաղավարներում, ստանալ «Թումոյական արտադրության» շապիկներ ու կրծքանշաններ: