Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում ընկերական խաղում հանդիպեց Չեխիայի ազգային ընտրանու հետ և պարտվեց 0:3 հաշվով: Խաղի առաջին իսկ րոպեներից չեխերը նախաձեռնությունների իրավունքը վերցրին իրենց ձեռը եւ պահեցին մինչեւ վերջ։ Հենրիկ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 30 րոպե անց լքեց խաղադաշատը։ Իսկ չեխերից աչքի ընկան Լադիսլավ Կրեյչին և Վացլավ Կադլեցը: Գոլերի հեղինակներ դարձան. 1-0` Լադիսլավ Կրեյչի, 4՛ րոպեին, 2-0` Վացլավ Կադլեց, 34՛, 3-0` Յան Կոպիկ, 87՛։