Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 27-ին Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 12 տարեկանների մրցույթում առաջին տեղը գրավեց Մամիկոն Ղարիբյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցույթում՝ Մանուել Պետրոսյանը։ Նրանց պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը։ Հայաստանի հավաքականի անդամները պարգեւատրման պահերին բարձրաձայն վանկարկում էին ,,Հայաստան,, ,,Արմենիա,, բառերը։ Ոգեւորությունն իսկապես մեծ էր։