Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

mamikonՊրահայում շարունակվում է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որի շրջանակներում արդեն կայացել է 7 տուր։ Մինչև 8 տարեկանների խմբում Ռուդոլֆ Փաշիկյանը 5․5 միավորով 5-րդ տեղում է, մինչև 10 տարեկանների խմբում Արսեն Դավթյանը նույնքան միավորով կիսում է 5-9-րդ տեղերը, Ռոբերտ Փիլիպոսյանը 5 միավորով տեղ է զբաղեցրել 2-րդ տասնյակում։ Մինչև 12 տարեկանների խմբում Մամիկոն Ղարիբյանը 6․5 միավորով 1-ին տեղում է։ Սարգիս Սարգսյանը ունի 5, Էդուարդ Հակոբյանը՝ 4․5 միավոր։ Մինչև 14 տարեկանների խմբում Շանթ Սարգսյանը 5․5 միավորով 3-րդն է, Արեգ Շմավոնյանը ունի 4․5, Արթուր Դավթյանը՝ 4 միավոր։ Մինչև 16 տարեկանների խմբում Արամ Հակոբյանը 5․5 միավորով կիսում է 4-9-րդ տեղերը, Դավիթ Միրզոյանը ունի 4․5, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 4 միավոր։ Իսկ մինչև 18 տարեկանների խմբում 6․5 միավորով աղյուսակը գլխավորում է Մանուել Պետրոսյանը։ Աղջիկների մրցաշարում ամենաշատ միավորը հավաքել է մինչև 12 տարեկան տարիքային խմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով 5․5 միավորով կիսում է 3-8-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքէջը։