Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
merkel sobotka Օգոստոսի 25-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Պրահա կատարած այցն ուներ երեք  գլխավոր նպատակ՝ քննարկել փախստականների հարցը, Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները եւ երկկողմ հարաբերությունները։ Կանցլերը հանդիպումներ ունեցավ ոչ միայն վարչապետ Սոբոտկայի, նախագահ Զեմանի եւ Սենատի նախագահ Շտեյխի հետ, այլեւ եղավ տեխիկական ՉՎՈՒՏ համալսարանում, ուր ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին պայմանագիր ստորագրվեց։ Այցի ընթացքում Մերկելի դեմ  եւ կողմ միտինգներ անցկացվեցին։ Մասնավորապես Օկամուրայի ,,Ազատություն եւ ուղիղ դեմոկրատիա,, կուսակացության ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ ,,լռության պատ ,, էին կառուցել՝ բողոքելով  փախստականների հարցում կանցլերի վարած քաղաքականության դեմ։ Պրահայի տարբեր մասերում  անցկացվում էին կողմ եւ դեմ ցույցեր, պահանջելով Մերկելից չթելադրել Չեխիային, թե ինչ անել, այլապես այստեղ նույնպես կանցկացվի Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե։