Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
azgayin gradaranՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը: 1919թ. հուլիսի 4-ին ընդունած «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1925-ից մինչև 1990 թվականը գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում: 1990 թվականից գրադարանը վերանվանվել է և կոչվում է «Հայաստանի Ազգային գրադարան»:  Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: