Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Haik DemoianՀուլիսի 4-6-ը Ստորին Ավստրիայի կառավարության հովանու ներքո Ամշթետեն քաղաքում անցկացվեց «Անորոշ ուղիներ. փախուստ, վտարում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի օրերին» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էր ավստրիական Գրաց քաղաքի՝ Պատերազմների հետևանքների վերացման Բոլցմանի ինստիտուտն ավստրիական Սենթ-Փոլթեն քաղաքի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցում էին Ստորին Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, դաշնային ու տեղական խորհրդարանների անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ավստրիական քաղաքական, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։