2016 թվականի հուլիսի 3-ին Փարիզի Տրոքադերոյի հրապարակի հանրահավաքի մասնակիցները մի պատանջագիր են ուղարկել Հայաստանի իշխանություններին, որում 5 կետով պահանջում են իրականացնել մի շարք պահանջներ, այդ թվում ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նրան շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Ճանաչել եւ վերանայել Արցախի հարցում պարտվողական քաղաքականությունը, անհապաղ միջազգային բանակցությունների հարթակին մասնակից դարձնել Արցախը՝ որպես ազատագրված երկիր՝ բացառելով տարածքային որեւէ տեսակի զիջում, բացառել որեւէ քաղաքական հալածանք ընդդիմության դեմ, անհապաղ վերանայել ձեր վարած պարտվողական ու ապազգային արտաքին քաղաքականությունը, միայն եւ միայն առաջնային համարելով հայ ժողովրդի եւ Հայաստան պետության ազգային շահը, մի կողմ դնելով կլանային շահը։ Թեեւ չընտրված, բայց որպես երկրի գործող իշխանություն դուք պարտավոր եք պաշտպանել նախ եւ առաջ ժողովրդականությունը: