Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ZARA MEJLUMIAN PRAHA Հունիսին Պրահայում տեղի ունեցավ Անմեղության շարժման եվրոպական առաջին կոնֆերանսը։ Ամերիկայում 1990-ականների սկզբին ծնունդ առած դատական ճակատագրական սխալների բացահայտմամբ ու շտկմամբ զբաղվող Անմեղության շարժումը արդեն  եվրոպականացվում է:  Պրահայում հավաքվել էին Եվրոպայի 14 պետությունների (Չեխիա, Հոլանդիա, Լեհաստան, Հունաստան, Շվեյցարիա, Անգլիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Հայաստան, Գերմանիա, Իսրայել, Նորվեգիա, Ավստրիա) ներակյացուցիչներ՝ մասնակցելու «Անմեղության եվրոպական ցանցի» առաջին կոնֆերանսին:Հայաստանը ներկայացված էր Զարուհի Մուրադյանի և Զարուհի Մեջլումյանի կողմից 2013-ին հիմնադրված «Անմեղության հայկական ծրագիր» կազմակերպության միջոցով: Նախկին Խորհրդային միության երկրներից միայն Հայաստանն էր ներկայացված միջազգային կոնֆերանսին: