ՊՐԱՀԱ-ՕՐԵՐ- ՙՆոյ՚ հոգեւոր հեռուստակայանն անցած երեք օրերին լայնորեն լուսաբանեց ոչ միայն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցը, այլեւ անդրադարձավ Հայաստանի, հայ ժողովրդի պատմության կարեւոր էջերին, քրիստոնեության հաստատմանը։ ,,Ֆրանցիսկոս,, ստուդիայի հյուրն էր հայր Դանիել Վիխան, իսկ երեքժամյա ուղիղ եթերը վարում էր Ստանիսլավա Վիդումսկան։