Չեխական Նոյ (NOE) հեռուստաընկերությունը հունիսի 24-ից ժամը 12.55 րոպեից կսկսի Հռոմի Ֆրանցիսկսոս Պապի Հայաստան կատարելիք այցի լուսաբանումը։ Հաջորդ օրը՝ հունիսի 25-ին առավոտյան ժամը 8.55-ին հեռուստաընկերությունը կցուցադրի երկու ժամանոց ծրագիր, իսկ հունիսի 26-ին 20.00-ից մինչեւ 22.25 եթեր կհեռարձակվեն Պապի Հայաստան կատարած այցին նվիրված մի քանի հաղորդումներ։ Հաղորդումներին կարելի է հետեւել նաեւ ուղիղ եթերում՝ http://www.tvnoe.cz/live հասցեում։