ԼՈՆԴՈՆ-Մեծ Բրիտանիայում ավարտվել է Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեն, որի նախնական արդյունքների համաձայն` ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ն լքելու օգտին: ԵՄ-ն լքելու օգտին է քվեարկել ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը հղում անելով բրիտանական The Independent-ին, գրում է. ՙՙԵվրոսկեպտիկների ղեկավար Նայջլ Ֆարաջը, խոսելով իրենց պատմական հաղթանակի մասին, ասել է. «Այսպիսով` բացվում է անկախ Միացյալ Թագավորության նոր արշալույսը»: Քաղաքական գործիչը նաև կանխատեսել է, որ քվեարկության արդյունքները կարագացնեն ԵՄ-ի վերջնական քայքայման գործընթացը: