Հունիսի 16-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում մեկնարկեց «Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Համաշխարհային արվեստների ուսումնասիրության լեհական ինստիտուտի և Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանի կողմից: