Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Jirayr-Sefilyan1 Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի ձերբակալությունը և ռեժիմի կողմից նրա դեմ սանձազերծած զրպարտանքների արշավանքը: Ակնհայտ է, որ ձերբակալության պատճառը Ժիրայր Սեֆիլյանի վերջին ժամանակաշրջանում ծավալած ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է,  մասնավորապես ապրիլյան պատերազմի բացթողումների բացահայտումը, պատերազմի իրական կորուստների բարձրաձայնումը, կորցված տարածքների վերականգնման համար նրա կողմից նախաձեռնված կամավորների հավաքագրումը, ինչպես նաև ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը: