Հունիսի 18-ին Պրահայի Դուկլա մարզադաշատում անցկացված Չեխիայի ազգային փոքրամասնությունների ֆուտբոլի մրցաշարում, որը 17-րդ անգամ անցկացվում էր Չեխիայի սենատի փոխնախագահի հովանու ներքո,չեխահայերի ,,Արմենիա,, թիմը գրավեց 7-րդ տեղը։ Նախ խաղալով Բուլղարիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Լատինական Ամերիկայի եւ Լիբանանի թիմերի հետ, հայկական թիմը գրավեց առաջին տեղն իր խմբում, եւ անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն կրեց հունգարացիների հետ խաղում եւ գրավեց 7-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի թիմը։