Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
armfootbal 1 Հունիսի 18-ին Պրահայի Դուկլա մարզադաշատում անցկացված Չեխիայի ազգային փոքրամասնությունների ֆուտբոլի մրցաշարում, որը 17-րդ անգամ  անցկացվում էր Չեխիայի սենատի փոխնախագահի հովանու ներքո,չեխահայերի ,,Արմենիա,, թիմը գրավեց 7-րդ տեղը։ Նախ խաղալով   Բուլղարիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Լատինական Ամերիկայի եւ Լիբանանի թիմերի հետ, հայկական թիմը գրավեց առաջին տեղն իր խմբում, եւ անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ  պարտություն կրեց հունգարացիների հետ խաղում եւ գրավեց 7-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի թիմը։